Ներկայումս ԱՄՆ-ը չի քննարկում իր զորքերը Սիրիա մտցնելու հարցը, հայտարարել է Բարաք Օբաման` Կոստա-Ռիկայի մայրաքաղաք Սան-Խոսեում տված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ներկայումս չեմ կարող պատկերացնել իրավիճակի նման զարգացում, երբ կհրամայեմ ամերիկյան զորքերը մտցնել Սիրիա»,-ասել է Օբաման` պատասխանելով լրագրողների հարցերին: «ԱՄՆ-ն այս հարցին զգուշությամբ է մոտենում: Կարծում ենք, որ սկզբում նախ անհրաժեշտ է մտածել, հետո` գործել»,-ընդգծել է նա, փոխանցում է ՌԲԿ-ն:
Ինչպես փոխանցում է KM.RU-ն, Օբամային հարցրել են, թե ինչ նա կնախաձեռնի, եթե Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վկայությունները հաստատվեն: Նախագահի խոսքով, այդ դեպքում ԱՄՆ-ն մանրամասնորեն կուսումնասիրի փաստերը եւ միջազգային հանրությանը կներկայացնի զանգվածային ոչնչացման զենքի կիրառման ապացույցներ: «Խաղի կանոնները կփոխվեն»,-ընդգծել է առաջնորդը` ոչ մի կերպ չմանրամասնելով իր բառերը:
charset="utf-8">